National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.05.2016
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ-ում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ
1 / 3

Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը եւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ-ում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հետ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ողջունելով Քրիստիան Վիգենինին խորհրդարանում, նշել է, որ ուրախ է հանդիպման եւ համագործակցության համար: Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ամենաարդիական թեման այսօր ապրիլյան իրադարձություններն են Արցախում եւ դրանց հետեւանքները, քանի որ խաթարվել է ոչ միայն Արցախի, այլեւ ողջ տարածաշրջանի անդորրը: Նա փաստել է, որ զինադադարի մասին պայմանագրի կնքումից ի վեր ոչ մի անգամ Հայաստանը չի խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ի տարբերություն Ադրբեջանի: Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ օրերս Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը, ընդգծել է ՀՀ Նախագահի առաջարկությունների կարեւորությունն ու արդիականությունը: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ միջազգային կառույցների հայտարարությունները, որոնք չեն նշում անմիջական հասցեատիրոջը, առիթ են տալիս Ադրբեջանին ազատորեն գործելու. եւ սա վտանգում է ողջ տարածաշրջանի խաղաղությունը: Վահրամ Բաղդասարյանն իր խոսքում վերահաստատել է Հայաստանի՝ ԼՂ հակամարտությանը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծում տալու վճռականությունը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շնորհավորել է Քրիստիան Վիգենինին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ տիկին Զոհրաբյանը նշել է, որ գնդակն այժմ միջազգային հանրության դաշտում է, եւ նաեւ միջազգային հանրությունն է պատասախանատու հետագա զարգացումների համար: Նաիրա Զոհրաբյանը ցավով փաստել է, որ անձամբ է տեսել Կարմիր խաչի միջոցով փոխանակված հայ զինվորականների խոշտանգված դիակները, որոնց նկարները տեղադրվել են նաեւ Ադրբեջանի պետական համալսարանի կայքէջում եւ արժանացել ադրբեջանցի երիտասարդների հավանությանը: Տիկին Զոհրաբյանի խոսքով՝ այսօր խնդիրը նաեւ միջազգային հանրության հետ է, որը հավասարության նշան է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ թույլ տալով Ադրբեջանին անկաշկանդ գործելու:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը ողջունել է հյուրին եւ կրկնել իր կողմից ամիսներ առաջ արված առաջարկը՝ այցելել Արցախ եւ անձամբ ծանոթանալ իրավիճակին: Պարոն Պողոսյանի կարծիքով՝ ԵԱՀԿ ԽՎ-ն կարող է օժանդակել, որպեսզի մշտադիտարկման բոլոր միջոցները տեղադրվեն առաջնագծում, ընդլայնվի մշտադիտարկման առաքելությունը, ինչպես նաեւ ներդրվեն հետաքննության իրապես գործող մեխանիզմներ: Թեւան Պողոսյանի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որպեսզի առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունվի միակողմանի բանաձեւ, քանի որ այս իրավիճակում շատ կարեւոր է չվնասելու սկզբունքը: Նրա խոսքով՝ պիտի սկսել Ստեփանակերտից՝ աչքի առջեւ ունենալով քսանհինգամյա ժողովրդավար պետությունը՝ Արցախը: ԱԺ պատգամավորը հրավիրել է Քրիստիան Վիգենինին այցելել Արցախ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, եւ միասին նշել այն:

ԵԱՀԿ ԽՎ-ում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը նշել է, որ այժմ Երեւանում է այլ կարգավիճակով եւ փաստել, որ հակամարտության միակ լուծումը խաղաղ, բանակցային ճանապարհն է: Նա նշել է, որ երկու երկրների նախագահների՝ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը հնարավորություն է ստեղծել գործընթացը վերսկսելու համար: Քրիստիան Վիգենինը հայ գործընկերներին խնդրել է մատնանշել ԵԱՀԿ հնարավորությունները, որոնցով իրենց կարծիքով հնարավոր է աջակցել խաղաղ կարգավորման գործընթացին: Նա նշել է, որ աջակցում են Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին եւ չպետք է արվի որեւէ քայլ, որը կվարկաբեկի համանախագահների աշխատանքը:

Քրիստիան Վիգենինը շնորհակալություն է հայտնել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանն աջակցելու համար:

Նա նշել է, որ պատրաստակամ է Սոֆիայում կազմակերպել հանդիպում հայկական եւ ադրբեջանական կողմերի մասնակցությամբ: Հանդիպման ավարտին Քրիստիան Վիգենինը նշել է, որ առաջիկայում կայցելի Արցախ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am